News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքում արտահայտած տեսակետը խմբակցության պաշտոնական դիրքորոշումը չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ցանկացած պատգամավոր իրավունք ունի իր տեսակետը որոշ չափով հայտնել, այլ բան է՝ դա խմբակցության տեսակետն է, թե՝ ոչ։ Իհարկե, դա խմբակցության  դիրքորոշումը չէ, առավել եւս  նման ձեւակերպումներով»,– ասաց նա։

Մակունցը նշեց, որ ինքը տեղյակ  է Սոֆյա Հովսեփյանի ձեւակերպումներին, քանի որ իրեն ֆեյսբուքում նշել են այդ գրառումների հետ կապված, նաեւ այս թեմայով զրուցել է Սոֆյա Հովսեփյանի հետ։

«Մանրամասները մեր խոսակցության չեմ կարող ասել, թե ինչ ենք մենք քննարկել։ Տիկին Հովսեփյանը ձեւակերպումների հետ կապված ասաց, որ ընդամենը ինքը չի ցանկացել, որպեսզի լինի այն շեշտադրումը, որն անընդհատ շրջանառվում է համացանցում, եւ որ «Իմ քայլը» խմբակցության օրակարգում չկա «տարածքներ խաղաղություն դիմաց» տեսակետ»,– ասաց նա։

Նշենք, որ օրերս Լեւոն Զուրաբյանը  հարցազրույց էր տվել ադրբեջանական մամուլին, որտեղ նշել էր, որ կողմերը պետք է պատրաստ լինեն փոխզիջումների։  Դրանից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրառում էր արել, որտեղ նշել էր. «Ես պատրաստ եմ փոխզիջման.  Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեր նման անհայրենիք կերպարների հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ