
Փետրվարի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com–ը։ Ժամը 20:20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խմբերն իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու՝ 2-ը մահացած, 2-ը՝ անգիտակից վիճակում:
Նրանք հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազի հետևանքով ստացած թունավորման ախտանիշներով:
Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածներն են՝ Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենքի 15 բնակարանի բնակիչներ՝ Էմմա Բալայանը, Գրետա Տիտանյանը, թունավորվել են նաև Միշա Բալայանն ու Լուսինե Բալայանը:
Այս պահին բնակարանում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետը:
Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: