News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար Գեւին Ուիլյամսոնը Միացյալ զորքերի թագավորական ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշելու համար դրոնների ավիաջոկատներ ստեղծելու ծրագրերի մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես որոշում եմ կայացրել օգտագործել վերաձեւավորման հիմնադրամի միջոցները, որպեսզի ստեղծվեն դրոնների բազմաթիվ ավիաջոկատներ, որոնք ընդունակ կլինեն ապակողմնորոշել եւ հաղթել հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերին»,- ասել է Ուիլյամսոնը։ Նա չի հստակեցրել, թե որքան կարժենա նման ջոկատների ստեղծումը։

Ընդ որում, նախարարը հավելել է, որ անօդաչու թռչող սարքերի ավիաջոկատները «կարող են գործարկվել մինչեւ ընթացիկ տարվա վերջը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ