News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը կհանգեցնի սպառազինության մրցավազքի, որում հաղթողներ չեն լինի: Այսպիսի կարծիք է պարունակվում The New York Times պարբերականի խմբագրական հոդվածում:

«Քիչ հավանական է, որ պայմանագիրը կպահպանվի՝ հաշվի առնելով ամերիկա-ռուսական հարաբերությունների վատթարացումը, չնայած ավելի ջերմ հարաբերություններ հաստատելու Թրամփի խոստումներին, ինչը դարձավ հատուկ դատախազ Մյուլլերի քննության պատճառը,- նշում է պարբերականը: - Այս համաձայնագրի անխուսափելի տապալումը սոսկ ուժգնացրեց այն մտավախությունները, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կհրաժարվեն 2010 թվականի ռազմավարական սպառազինությունների մասին պայմանագիրը երկարացնել, որը լրանում է 2021 թվականին եւ սահմանափակումներ է սահմանում միջուկային մարտագլխիկների, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների եւ ծանր ռմբակոծիչների ծավալման վրա, ինչպես նաեւ որոշում է համաձայնագրի ստուգման եւ տեղեկությունների փոխանակման կարգը: Եթե  այս համաձայնագիրը չլինի, ապա 1972 թվականից սկսած առաջին անգամ միջուկային զինանոցի չափերը ոչ մի բանով չի կարգավորվի, այսինքն՝ չեն լինի դրանց վրա սահմանված պարտադիր, ստուգման ենթակա սահմանափակումներ:

Թրամփի սպառնալիքները նոր միջուկային զինանոցի ստեղծման ծախսերի հարցում Ռուսաստանի գերազանցելու մասին եւ սպառազինության վերահսկման ռեժիմից հրաժարվելը պարբերականն անվանել է «վախեցնելու հիմար փորձ» եւ շեշտել, որ սպառազինության մրցավազքում «հաղթողներ չեն լինի»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ