News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է ՀՀԿ–ին անդամակցությունը ժամանակավոր կասեցնելու մասին, քանի որ մտադիր է զբաղվել մասնագիտական եւ հասարակական գործունեությամբ: Կուսակցությանը անդամակցությունը չի դադարեցրել, բայց այլ գործունեության է անցել նաեւ Արմեն Աշոտյանը: Դավիթ Հարությունյանն էլ իրավաբանական խորհրդատվական ընկերություն է հիմնել: Վերջին շրջանում շատ են տեղեկություններն այն մասին, թե ինչով են զբաղվելու հանրապետականները: Նրանցից ոմանք դադարում են պաշտոնապես անդամակցել կուսակցությանը, ոմանք չեն դադարում, բայց անցնում են այլ գործունեության: 

Մեծ հաշվով, անդամակցել–չանդամակցելու հարցը էական չէ: Էական է այն, որ ՀՀԿ–ն փաստացի այլեւս չի գործում: Խորհրդարանական ընտրություններում ձախողումը փաստացի դառնում է ՀՀԿ–ի՝ որպես կուսակցության եւ կազմակերպված ուժի վերջին ճակատամարտը: Սա, իհարկե, չի նշանակում, թե չեն գործում հանրապետականները՝ նախկին ու ներկա: Հատկանշական է, սակայն, թե ինչպես են նրանք գործում: Իսկ գործում են անհատապես, մասնագիտական, հասարակական մեկնակետերից, բնականաբար դիրքավորվելով որպես ընդդիմադիր, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ընդդիմախոս: 

ՀՀԿ–ից փաստացի բան չմնաց: Մնաց ցուցանակն ու գեղեցիկ շենքը Մելիք– Ադամյան փողոցի վրա: Իշխանություն չկա, չկա նաեւ ՀՀԿ: Տասնամյակից ավելի իշխանություն եղած կուսակցությունը իշխանափոխությունից հետո տրոհվեց, բաժանվեց մասերի: Իհարկե, տրոհվող մասնիկներն առանձին–առանձին բավական ակտիվ ու մեծամասամբ շարունակում են դիրքավորվել ներկայիս իշխանության դեմ: Բայց միայն այս դիրքավորումն է, որ նրանց մոտ ընդհանուր է: Նախկինում եւս նրանք ունեին բազմաթիվ հակասություններ ու տարբերություններ, պարզապես Սերժ Սարգսյանի կառավարման շուրջ կոնսոլիդացիան նրանց պահում էր իրար կողք:

Հիմա Սերժ Սարգսյանի իշխանությունը չկա, հետեւաբար չկա միասին լինելու առանցք: Մեծ հաշվով, այդպես էլ պետք է լիներ՝ բացառապես իշխանության շուրջ կոնսոլիդացված քաղաքական ուժը իշխանության բացակայության դեպքում փլվում է: Այդպես լինելու է ցանկացած քաղաքական ուժի հետ:

Իմիջիայլոց. ՀՀԿ–ին ՀՀՇ–ի հետ համեմատելը սխալ է: ՀՀՇ–ի իշխանազրկումից հետո պատկառելի քանակի կուսակցականներ մնացին հավատարիմ ՀՀՇ–ին ու նրա առաջնորդին: Շատերը շարունակում են այդպիսին լինել մինչ օրս: Նրանց հաճախ ընդունված է ասել Լեւոնի «վկաներ»: Սերժ Սարգսյանը «վկաներ» չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իմ քայլը» շատ ավելի վնասակար է մեր առողջությանը, քան ծխախոտը. Արա Վարդանյան
Վարչապետը ստեղծել է պարետատուն, բայց կարծես թե հենց ինքն է պարետը…
Ներկայիս իշխանության հեռանալուց հետո շատ բան կպարզվի ծխախոտի եւ ադամանդների մաքսանենգության մասին. ՀՀԿ
«Անհրաժեշտ է հասնել առանց Նիկոլ Փաշինյանի Հայաստանի...
Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին. Մադաթյան
Այսօրվա «դիմակների ջատագովը» անձամբ տնետուն էր գնում և քարոզարշավ իրականացնում։
Փաշինյանը համաճարակն օգտագործում է իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն
«Ժամանակին, երբ խելամիտ մարդիկ խոսում էին սահմանները փակելու եւ լուրջ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, Փաշինյանը խոսում էր օղու եւ ախտահանման մասին...
Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը. Աղասի Ենոքյան
Իհարկե, այս չորս սիմվոլն էլ երկրի զարգացման հետ որեւէ կապ չունեն, սակայն ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այնպես էլ այժմ...
Աչքները հիմա էլ դեսպանների պաշտոնի վրա է. Past.am
Մեր տեղեկություններով, սակայն, «սորոսականները» այս հարցով «ուղիղ տեքստով» վարչապետին կամ ԱԳ նախարարին չեն դիմելու...
Ամենաշատ