News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը



«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀԿ-ն լքելու մասին երեկ հայտարարել է կուսակցության գործադիր մարմնի անդամներից եւս մեկը՝ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որ խորհրդարանական վերջին երկու ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում էր:

Այսքանից հետո աննախանձելի վիճակում է հայտնվում ՀՀԿ ԳՄ-ն. 2016թ. նոյեմբերի 26-ի համագումարում որոշվեց ԳՄ կազմը՝ 21 հոգի, այնինչ հիմա այնտեղ մնացել է 17 հոգի: ՀՀԿ ԳՄ անդամներից առաջինը դուրս եկավ Հովիկ Աբրահամյանը դեռ ՀՀԿ իշխանության ժամանակ, թավշյա հեղափոխությունից հետո արդեն` Կարեն Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանն ու Արփինե Հովհաննիսյանը:

Իսկ ՀՀԿ կանոնադրության համաձայն` ԳՄ նիստերն իրավազոր են, եթե դրան մասնակցել է երկու երրորդից ավելին՝ 15 հոգի:

Հաշվի առնելով, որ ԳՄ կազմում դե յուրե մնացածներից մի քանիսն էլ փաստացի դադարեցրել են կուսակցության հետ հարաբերությունները` ԳՄ իրավազոր նիստ անցկացնելն այլեւս խնդիր է. Տարոն Մարգարյանը վաղուց ՀՀ-ում չէ, Կարեն Կարապետյանը վաղուց ՀՀԿ-ի հետ չէ, Երիտասարդական հիմնադրամի հետ կապված քրեական գործից հետո ասպարեզից անհետացել է նաեւ Կարեն Ավագյանը: Կարճ ասած` նախկին իշխող կուսակցությունում իսկապես ճգնաժամ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը ասուլիսի փոխարեն հարցազրույց կտա
Վերջին պատերազմից հետո դրանք այլեւս կորցրել են գաղտնիության իմաստը...
«Ժողովուրդ». Հեղափոխությունից հետո ՄԻԵԴ վճիռներն ավելացել են. ուշագրավ իրավիճակ
Նկատենք՝ այս գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի...
«Հրապարակ»․ Ադրբեջանցիները զանգահարում են արցախցիներին և շահավետ գործարք առաջարկում
Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը փորձում է ցանկացած ճանապարհով տիրանալ Արցախին։ Իսկ համաձայնողներ կա՞ն՝ վաճառողներ...
«Ժողովուրդ». Նոր բախում. երկու կառույցների ջրերը մեկ առվով չեն հոսում
Իսկ Դատախազությունն էլ Կոմիտեին փորձում է իր տեղը ցույց տալ...
«Հրապարակ». Դոն Պիպոն ստիպված է եղել հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից. Նրա տունը հերթական անգամ խուզարկել են
Հիշեցնենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Դոն Պիպոն կալանավորվեց, նույն օրերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներ...
«Հրապարակ». Իշխանության ձայները ընտրություններից հետո բավականին նվազել են. Վանեցյան
Էդ հարցը բազմիցս ենք տվել, էդ մարդն իր բոլոր գործողություններով մի բան է անում միայն՝ իշխանություն է պահում...