News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական կողմը քննարկում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու հարցը։ Այս մասին մեզ հայտնեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի մեր աղբյուրը։ Հայտնի է, որ ՀՀ քննչական մարմիններում գործեր են քննվում ՀԿԵ-ի դեմ, ուսումնասիրում են ընկերության կատարած ներդրումների ծավալը, հարցաքննվում են աշխատակիցները։ Մասնավորապես, ՊԵԿ քննչականը հայտնաբերել էր 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստ եւ նյութերը փոխանցել Քննչական կոմիտեին։ Սա բարկացրել է ռուսական կողմին։

Բանն այն է, որ հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ստեղծած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին պայմանագրում շեշտված է, որ եթե ՀԿԵ-ն պատշաճ չի կատարել իր պարտավորությունները, ապա ռուսական կողմը պարտավորվում է ՀՀ կառավարությանը վճարել «դրամական միջոցների հանրագումար` չգերազանցելով 57.000.000 (հիսունյոթ միլիոն) ԱՄՆ դոլար»:

Այլ կերպ ասած՝ խախտումներն ապացուցելու դեպքում մենք կարող ենք 57 մլն դոլար ստանալ «Ռուսական երկաթուղիներ»-ից։ Այնպես որ՝ չի բացառվում, որ ՌԴ-ն քաղաքական որոշումով հրաժարվի մեր երկաթուղուց։

Այդ դեպքում հայկական կողմն է հայտնվելու ծանր իրավիճակում, քանի որ, ըստ նույն պայմանագրի, «Հարավկովկասյան երկաթուղուն» է պատկանում մեր երկաթուղու ողջ շարժակազմը, իսկ սա նշանակում է, որ ռուսների հետ պայմանագիրը խզելուց հետո մենք մնալու ենք առանց վագոնների, միայն դատարկ ռելսերով։ «Պետք է դիմել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին։ Մենք չենք հրաժարվում»,- ասաց ՀԿԵ մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ դեսպանը հանդիպումների շարք է ունեցել Ազգային ժողովում
Զրուցակիցները կարեւորել են խորհրդարանական հանձնաժողովների մակարդակում շփումների աշխուժացումն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների իրականացումը...
«Ժողովուրդ». Ռուսական կողմն ակտիվանում է․ ինչո՞ւ էր դեսպանն ամբողջ օրը ԱԺ-ում. նրա «թիրախում» «իմքայլականներն» էին
Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպումների այս շարքն ուշագրավ է մեկ առումով...
Հայաստանի դեսպանը եւ ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են Մերձավոր Արեւելքի հարցերը
Հայ-ռուսական արտաքին քաղաքական փոխգործակցության համատեքստում տեղի է ունեցել մերձավորարեւելյան հրատապ խնդիրների քննարկում...
Տիգրան Խաչատրյանը եւ ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերը
ՌԴ դեսպանը ներկայացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք մի շարք տնտեսական համաժողովների վերաբեյալ տեղեկատվությունը եւ քննարկել Հայաստանի մասնակցության հեռանկարները…
Կթույլատրե՞ն արդյոք Ռուսաստանում հայկական վարորդական վկայականով աշխատել
Միաժամանակ նա հավելեց, որ կոնկրետ ժամկետներ չի կարող նշել, սակայն հավաստիացրեց, որ այդ գործընթացը երկար չի տեւեի, քանի որ հարցը շատ արդիական է...
«168 ժամ». Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը
Ավելի ուշագրավ է երկրորդ փաստը, ըստ որի՝ Սերգեյ Լավրովը...