News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» տեղեկություններով՝ իշխանությունների մոտ միտում է նկատվում հատկապես լրատվականների եւ սոցցանցերի հրապարակումները «կառավարելի» դարձնելու հարցում:

Բան այն է, որ ներիշխանական խնդիրների մասին վարչապետը իմանում է ոչ միայն այն անձանցից, որոնք շշնջում են իր ականջին կամ ի պաշտոնե զեկուցում են տեղեկատվական հոսքերի մասին, այլեւ անձամբ է տեղեկություններ հավաքում մամուլից եւ, որպես ակտիվ օգտատեր, սոցիալական ցանցերից:

Ըստ մեր աղբյուրների, եթե սոցցանցերի հարցը իշխանական «սպասարկողներն» ու ֆեյքերը կարողանում են մի կերպ «փակել» եւ վարչապետ Փաշինյանին հասցնել համեմատաբար «զտված» տեղեկատվություն՝ առաջարկելով մաքրել այս կամ այն ինֆորմացիան, ապա կայքերի եւ թերթերի հարցում, այսպես կոչված, «լյապեր» շատ են լինում:

Փաշինյանն առանձին թերթեր անձամբ է կարդում՝ չվստահելով զեկուցողներին եւ չսպասելով մոնիտորինգին ու դրանից բխող վերլուծություններին: Թերեւս այդ է նաեւ պատճառը, որ իշխանական եւ իշխանամերձ շրջանակները ակտիվորեն սկսել են լրատվականներ բացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Իշխանության ձայները ընտրություններից հետո բավականին նվազել են. Վանեցյան
Էդ հարցը բազմիցս ենք տվել, էդ մարդն իր բոլոր գործողություններով մի բան է անում միայն՝ իշխանություն է պահում...
Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը
Հունվարի 19-ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարություն...
«Ժողովուրդ». Կճոյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց
Գործարար Փայլակ Հայրապետյանը նրանց մեղադրում էր իրեն ունեզրկելու համար...
«Հրապարակ». Մարզպետներին փոխելու պատճառը ՏԻՄ-ն է
Տեղեկություններ կան, որ Թալինում էլ հնարավոր է նոր ընտրություններ նշանակվեն, եւ այժմ քննություն տալու հերթն այդ մարզից...
«Իրավունք». Վահան Քերոբյանը կլքի նախարարի պաշտոնը. Նրա «շուլուխներն» այլեւս ծիծաղելի չեն Փաշինյանի համար
Մասնավորապես` Փաշինյանի դժգոհությունն է առաջացրել այն, որ Քերոբյանի մեծ-մեծ հայտարարությունների տակ իրականացրած...
«Հրապարակ». Ընդդիմությունը կոշտացնելու է մարտավարությունը
Իբրեւ հավաստում՝ վկայակոչում են որոշ պատգամավորների կոշտ քննադատությունը Ղազախստան՝ հայկական զորախումբ ուղարկելու...