News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխության հիմնական շեշտադրումները կառուցում էր «մեկ կետից կառավարվող» պետության, «կենտրոնաձիգ կառավարական բուրգի» մասին քննադատություններով, որոնք, իհարկե, ճշմարիտ էին:

Սակայն հեղափոխությունից հետո պարզվեց, որ բացարձակ լիդերության ինստիտուտը, որի դեմ տարիներ շարունակ պայքարում էր Փաշինյանը, այնքան էլ վատ բան չէ, եթե այեւս դու ես իշխանության ղեկին:

Ըստ էության, ՀՀ–ում կառուցվում է հերթական կառավարման բուրգը՝ ընդամենը գործող անձերի տարբերությամբ: Պարզվում է՝ ՀՀ–ում ներքին կյանքի գլխավոր «կուրատորը» տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն է, որը թեեւ հեռու է աղմկոտ ու սկանդալային պատմություններից, սակայն իրականում կուլիսային հիմնական խաղացողն է:

«Փաստի» տեղեկություններով՝ Պապիկյանի ղեկավարած նախարարությունում, որը առաջիկայում կդառնա սուպեր նախարարություն, նախարարը պետք է տեղյակ լինի շենքի ներսի յուրաքանչյուր տեղաշարժից, անգամ աշխատակիցների ընդմիջում գնալը զեկուցվում է անձամբ նախարարին: 

Իսկ մարզպետները ստիպված են վարչապետ Փաշինյանի հետ հարաբերվել բացառապես նույն Պապիկյանի միջոցով: Պապիկյանը վարչապետի «պռախոդն» է եւ օժտված է լայն լիազորություններով՝ բռի մեջ պահել մարզպետներին եւ զեկուցել Փաշինյանին նրանց յուրաքանչյուր քայլի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչո՞ւ է Աննա Հակոբյանն ամենաքննադատված առաջին տիկինը․ նա նշեց, թե ինչպես է վերաբերվում այս հանգամանքին
Դրանք նույնիսկ քննադատություն էլ չեն․․․
Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն ինչպես ժողովուրդն է ասում՝ իր «քթից է դուրս գալու». Շարմազանով
Մի առիթով նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը որեւէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել եւ չի կարող արձանագրել...
«168 ժամ». Աշխարհը ստորաբար չի խոնարհվում մեր հեղափոխության առաջ ու ներդրումներ չի անում. Որն է պատճառը
Հեղափոխության բրենդը չի աշխատում…
«Ժողովուրդ». Վաչագան Ղազարյանի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել. Կաշառքը տրվել է Բաղրամյան 26-ի մոտ
Ի դեպ, քրգործ էր հարուցվել նաեւ Գ. Աղաբեկյանի դեմ` կաշառք տալու մեղադրանքով...
«Փաստ». Երեք մլն դրամ, «MERCEDES–BENZ E 220». Հերիքնազ Տիգրանյանի հայտարարագիրը
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները...
«Ժամանակ». «Ճիշտ» դիրքավորում՝ ՊԵԿ-ում. Եգանյանները Սերժ Սարգսյանի ռեժիմի վերջին օրերին «քայլել» են
Եգանյանները, ի թիվս այլ պատմությունների, հայտնի են նրանով, որ ՀՀԿ խնջույքների մեծ մասը կազմակերպում էին իրենց...