News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Քաղաքական հեղափոխության համար անհրաժեշտ է, որ ժողովուրդն ունենա դուխ եւ կամք, իսկ տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա աղբյուրն ու ժամկետը, որը բացակայում է կառավարության ծրագրում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին:

Անդրադառնալով ներդրումների խնդրին, Ծառուկյանն ասաց, որ անհրաժեշտ է գումարներ դնել տնտեսության մեջ, առանց գումարների տնտեսական աճ, զարգացում չի կարող լինել. «Ներդրումը անում է անհատ մարդը՝ իր բիզնեսը զարգացնելու համար: Որ գրված է, որ ներդրումներով պետք է 15-20 տոկոս աճ լինի, հենց այնպես ներդրում չի կարող լինել: Մենք չենք գնալու մարդկանց խնդրենք, որ ներդրում անեն: Ներդրման համար պետք է օրենքներ փոխվեն, պայմաններ ստեղծվեն, ամբողջ աշխարհում հրապարակվի, որ ՀՀ նոր կառավարությունը ներկայացնում է այսպիսի ծրագրեր, այսպիսի հնարավորություններ, արտոնություններ, նպաստավոր պայմաններ ներդրողների համար: Ներդրողները պետք է նայեն համեմատեն, թե աշխարհի ուրիշ երկրներում ինչ պայմաններ են, մեր պայմանները պետք է ավելի լավը լինեն, շահույթն ավելի մեծ լինի, որ ցանկություն ունենան գալու: Կառավարությունն էլ պետք է որոշի, թե ներդրողներից ով է ավելի կայացած»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ