News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պաշտոնատար անձինք յուրացրել են ՀՀ պետական բյուջե փոխանցվող, ինչպես նաեւ ոստիկանության մի շարք ծառայողների հաշվեհամարներին որպես պարգեւավճար փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ մեղադրանքների` ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խ. Ա.-ն 2016 թվականի հունվարից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բաժանմունքի հաշվապահի հետ մշակել են բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա, որով բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերի եւ պարգեւավճարների եկամտային հարկերը չեն մուծել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծել պետական բյուջե: Արդյունքում հաշվապահ Գ. Ա.-ն նշված գումարները, իսկ առանձին դեպքերում նաեւ բաժանմունքի աշխատակիցներին հասանելիք պարգեւավճարները Խ. Ա.-ի ցուցումով յուրաքանչյուր ամիս փոխանցել է իր, Խ. Ա.-ի, ջոկի հրամանատար Ա. Ա.-ի, ինչպես նաեւ անզգուշությամբ հանցանքը կատարած բաժանմունքի եւ ռազմականացված ջոկատի մի շարք աշխատակիցների հաշվեհամարներին:

Խ. Ա.-ի հրահանգով ջոկի հրամանատար Ա. Ա.-ն, իսկ որոշ դեպքերում նաեւ Գ. Ա.-ն աշխատակիցներից ամեն ամիս պահանջել եւ ստացել են նրանց հաշվեհամարներին փոխանցված վերը նշված գումարները: Արդյունքում Խ. Ա.-ն եւ Գ. Ա.-ն նշված ժամանակահատվածում խմբով յուրացրել են իրենց վստահված ընդհանուր 53.992.463 ՀՀ դրամ, որից Խ. Ա.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձամբ յուրացրել է  53.532.463 ՀՀ դրամ:    

Բացի այդ, հաշվապահ Գ. Ա.-ն 2016 թվականի հունիսից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն եղանակով, առանց Խ. Ա.-ի եւ Ա. Ա.-ի գիտության, անձամբ յուրացրել է իրեն վստահված 15.294.780 ՀՀ դրամ գումարը:     

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար Խ. Ա.-ին եւ Գ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նրանց օժանդակելու համար Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում Խ. Ա.-ի կողմից վերականգնվել է ավելի քան 10 մլն ՀՀ դրամ:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաշառք ստանալու մեջ կասկածվող մաքսայինի ծառայողը սովորեցրել է ճանապարհ փակել. Վանեցյանը՝ Բագրատաշենի դեպքի մասին
Քաղաքացիները դիմել են սադրանքների, փորձել են տպավորություն ստեղծել, որ ինքնավնասման փորձ կանեն, ինքնասպան կլինեն...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 25-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հիվանդանոցի ճանապարհին մահացել է...
ՊՎԾ-ն ավարտել է Հայաստանի երիտասարդական hիմնադրամում ուսումնասիրությունը. Նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը...
Երեւանյան բնակարանում խոհանոցի հատակին դի է հայտնաբերվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
«Թեղուտ» ծրագրով հիմնված տնկարկից Թավրիզն ու Գայանեն փշալարեր են գողացել
Ոստիկանները պարզել են նաեւ, որ 1979 թ. ծնված Գայանե Զ.-ն 2018թ. մայիս ամսին նշված տնկարկից գողացել է 200 մ փշալար եւ տեղափոխել իր տան բակ…
Հետախուզվողի մոտ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել
Հրանտ Ք.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն եւ իր օգտագործման համար է…