News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 23
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում՝ 40-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Լոռու մարզի 28-ամյա բնակիչը հայտնաբերվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ երեկ երեկոյան ՀՀ քննչական կոմիտեի եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: 2019թ. փետրվարի 13-ին դատարանը կքննի նրա կալանքի վերահաստատման հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հունվարի 15-ին՝ ժամը 13:20-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:16-ին, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ՝ «որովայնի շրջանի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա եւ աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ: Տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Նշենք, որ հիշյալ քրեական գործի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի երկու անձ: Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Լոռու մարզի մեկ այլ բնակչի, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում ցրտահարությունից 48-ամյա տղամարդ է մահացել
Էրեբունու ոստիկաններն ու պարեկները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ…
Թայվանուհուն մահապատիժ է սպառնում կղզու ամենամահաբեր հրդեհը կազմակերպելու համար
Կինը փորձել էր վրեժ լուծել իր ընկերոջից դավաճանության համար...
3-րդ հարկից իրեն ցած նետած աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում․․․
Փող կտաս՝ բաց կթողնենք, չես տա՝ այստեղ կփտես․ Ադրբեջանում դատում են ուսադիրներով հանցագործներին
Նշվում է, որ լրագրողներին թույլ չեն տալիս մասնակցել դատավարությանը՝ թեեւ այս հարցով համապատասխան որոշում չկա․․․
Արցախում ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան. Բեգլարյան
Հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության…
Դատախազությունը հուղարկավորության ծառայությունների ոլորտում սխեմատիկ չարաշահումները վերացնելու առաջարկներ է ներկայացրել
Բացի այդ, ըստ ուսումնասիրության, «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ը վերահսկողական մեխանիզմներ չունի կամ դրանք պատշաճ չի իրականացնում...