News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում 500 տարի նշում են Խադակա-մացուրի փառատոնը կամ «Մերկացածների տոնը»։ Գրեթե մերկ հազար տղամարդ դուրս կգա փողոց եւ կփորձի իր կողմը գրավել հաջողությունը 2019 թվականի համար, գրում է Turizm-ը՝ հղում կատարելով Maestro Travel-ին։

Շաբաթ օրը՝ փետրվարի 16-ին, հազար տղամարդ, միայն ազդրերը ծածկող «ֆունդոսի» հագած, կփորձի որսալ 20 սանտիմետրանոց փայտե ձողիկները, որոնք նետում են տաճարի սպասավորները։ Ըստ հավատալիքի՝ ձողը բռնածը պետք է այն մխրճի բրնձով գավաթի մեջ։ Եթե դա նրան հաջողվի, ուրեմն ամբողջ հաջորդ տարին նա երջանիկ կլինի։

Խադակա-մացուրիին կարող են միանալ անգամ օտարերկրացի տղամարդիկ։ Գլխավորը երկու պայմանի հետեւելն է. նվազագույն հագուստ։ Հանուն երջանկության պայքարի ժամանակ արգելվում է նաեւ ալկոհոլ օգտագործել եւ ծեծկռտուք սարքել։

Փառատոնի գլխավոր իրադարձությունները տեղի են ունենալու Սայդայ ձի տաճարի մոտ, Օկայամա քաղաքում (Հոնսյու կղզու հարավ-արեւմուտք), որտեղ էլ առաջ է եկել «Մերկացածների տոնը»։ Գործողության սկիզբը տրվում է ժամը 22.00-ին։

Ճապոնիա շրջագայությունների արժեքը փետրվարի կեսին սկսվում է 164 817 ռուբլուց երկուսի համար։ Այդ արժեքի մեջ են մտնում թռիչքը Մոսկվայից, երկու շաբաթ կեցությունը սննդով եւ էքսկուրսիոն ծրագրեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ