News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ապագա տնտեսական զարգացումը կախված է արտահանման ավելացումից։ Այս մասին իր ելույթում, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այստեղ, ըստ էության, անսահմանափակ հնարավորություններ ունի, քանի որ հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ ԵԱՏՄ-ն, իր հերթին, ազատ առեւտրի մասին համաձայնագրեր ունի մի շարք երկրների հետ, ինչպիսին են Իրանը եւ Վիետնամը։ «Նման պայմանագրերի աշխարհագրությունն առաջիկայում կընդլայնվի։ Հայաստանն օգտվում է GSP եւ GSP+ համակարգի արտոնություններից մի շարք արեւմտյան երկրների հետ։ Այսպիսով, Հայաստանի չօգտագործված պոտենցիալը արտահանման հարցում հսկայական է»,- պարզաբանել է վարչապետը։

Նա նաեւ հավելել է, որ արտահանման ոլորտում կարեւոր խնդիր է հայկական արտադրանքը որակի ամենաբարձր միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելը։ Փաշինյանը հավաստիացրել է, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի աջակցի բիզնեսին այս հարցերում եւ նրա համար ապահովի շուկաների իրական հասանելիություն։ «Մեր ամենամեծ խնդիրը արտահանման հարցում՝ այնպիսի երկիր դառնալն է, որն արտահանում է պատրաստի արտադրանք, այլ ոչ թե օգտակար հանածոներ։ Բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման բաժնի ավելացումն այդ կառույցում մեր առանցքային նպատակն է։ Հայկական ապրանքների եւ ծառայությունների մրցունակությունը վճռական նշանակություն ունի այս խնդրի լուծման համար»,- կարծում է կառավարության ղեկավարը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա է լինելու կառավարության գործունեության հաջորդ կարեւոր ուղղությունը, երբ տնտեսության մրցունակությունը կարող է էապես աճել ի հաշիվ աշխատանքի արտադրողականության հարկային-հավասարակշռված համակարգի անշեղ աճի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար Պապիկյանը և ԱՄՆ ՄԶԳ տնօրենը քննարկել են վարչատարածքային բարեփոխումները
ԱՄՆ ՄԶԳ-ն ևս համայնքների միավորման գործընթացի շարունակակությունը համարում է կարևոր խնդիր և նպատակ...
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության ռազմավարությունների կարեւորությունը
Նախարարը նշել է, որ 2019թ. իրականացված աշխատանքների արդյունքում Արցախի հետ ռոումինգի սակագները 2020թ. հունվարից նվազել են 52 տոկոսով, եւ այդ...
Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ եւ Օձուն համայնքներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Մենք բազմաֆունկցիոնալ տրակտորներ ենք տրամադրում խոշորացված համայնքներին: Թվով 49 տրակտոր է տրամադրվել, եւս 142 կոմունալ տեխնիկա...
Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները
Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում...
Հերացի փողոցում 80 հազար դոլարանոց 120 քմ բնակարանի գույքահարկը 8 անգամ քիչ է 15 տարվա Մերսեդեսի գույքահարկից. Թունյան
Միայն Երեւանում կա 3 միլիոնից ցածր կադաստրային արժեք ունեցող եւ գույքահարկ չվճարող 107 հազար բնակարան. Ի դեպ, եթե ձեզ հայտնի է բնակարան մայրաքաղաքում, որ 3 միլիոն դրամից պակաս արժի...
Տանձուտի ու Այգեշատի դպրոցների սանհանգույցները սարսափելի վիճակում են. կառուցենք նորովի. Փաշինյանի գրառումը
Կառուցենք Հայաստանը նորովի...
Ամենաշատ