News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բուդապեշտն անվանվել է Եվրոպայում 2019-ի ամենալավ զբոսաշրջային ուղղությունը։ Հունգարիայի մայրաքաղաքը դարձել է European Best Destinations-ի ամենամյա քվեարկության հաղթողը, գրում է Turizmը՝ հղում կատարելով Forbes-ին։

European Best Destinations (EBD) կայքը 150 երկրների ավելի քան 500 հազար օգտատիրոջ հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որն է նրանց ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղությունը Եվրոպայում։ Հաղթող է դարձել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը։

EBD փորձագետները նշել են քաղաքի հարուստ ճարտարապետական եւ պատմական ժառանգությունը, ինչպես նաեւ մշակույթը, գաստրոնոմիան եւ ջերմային լողարանները։ «Դունայի մարգարիտը ոչ միայն լավագույն եվրոպական ուղղությունն է, այլեւ աշխարհի ամենագեղեցիկ ու անվտանգ քաղաքներից մեկը»,- ասվում է պորտալի հաղորդման մեջ։- «Բուդապեշտն առաջարկում է Փարիզի նրբագեղությունը, Վիեննայի ճարտարապետական ժառանգությունը, Պորտուի հմայքն ու Ստոկհոլմի կենսակերպը»։

Լավագույն ուղղությունների մեջ ներառվել է նաեւ պորտուգալական Բրագան, որը հայտնի է երկրում ամենաբարձր կենսակերպով։ Երրորդ տեղում Մոնտե Իզոլան է, որն ամենամեծ եւ բարձր լճային կղզին է Եվրոպայում։

Հետո հաջորդում են Մեցը, որը համարվում է Ֆրանսիայի ամենակրեատիվ եւ դինամիկ քաղաքներից մեկը, լեհական Պոզնանը, իսպանական Մալագան, Ժնեւը, խորվաթական Ցավտատը, Բրատիսլավան Սլովակիայում եւ ֆրանսիական Սենթ Մաքսիմը։ Փարիզը բավարարվել է 16-րդ, Բեռլինը՝ 17, Լոնդոնը՝ 19-րդ տեղերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ