News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

PFP (Professional Fellows Program) պետական կառավարման եւ հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:

PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատում են պետական սեկտորում, ՀԿ-ներում, որոնք ներգրավված են օրենսդրական եւ հանրային քաղաքականություն մշակելու, օրենսդրություն ձեւավորելու գործընթացում։ PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական եւ կառավարման գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

• ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական եւ կառավարման գործընթացներին,

• կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,

• ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ,

• միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից-վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2019թ. աշնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբեր 15-ից մինչեւ նոյեմբերի 23-ը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

§ լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ

§ ունենան առնվազն բակալավրի կրթություն

§ դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան

§ ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ

§ ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական եւ հանրային սեկտորում

§ տիրապետեն անգլերենին:

PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչեւ 2019թ. ապրիլի 1-ը ներկայացնեն առցանց դիմում՝ https://ais.americancouncils.org/pfp

Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ծրագրի կայքից կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար Պապիկյանը և ԱՄՆ ՄԶԳ տնօրենը քննարկել են վարչատարածքային բարեփոխումները
ԱՄՆ ՄԶԳ-ն ևս համայնքների միավորման գործընթացի շարունակակությունը համարում է կարևոր խնդիր և նպատակ...
Ե՞րբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կսկսի վիզաներ տրամադրել եւ ո՞ւմ համար չեն գործի ԱՄՆ մուտքի սահմանափակումները
Նա պարզաբանել է, որ այն քաղաքացիները, որոնց հարցազրույցները չեղարկվել են, այդ մասին կտեղեկանան էլեկտրոնային նամակի միջոցով...
ԱՄՆ Սենատի ընդունած թերեւս ամենահայանպաստ բանաձեւը
Վերահաստատում է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ հաջողության հասնելու հարցում...
«Նման ցուցանիշ ոչ մի երկիր չէր գրանցել». Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել
USAID Armenia- ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին…
Կորոնավիրուսի համավարակը դարձավ ԱՄՆ կարեւոր այցի հետաձգման պատճառը. ԱԳ նախարար
Հարաբերությունների օրակարգը ծավալուն է, երկկողմ հարաբերությունների զարգացման լավ ներուժ կա…
Մենք հույս ունենք, որ ԱՄՆ նախագահը հետեւելով Կոնգրեսին, եւս կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ադամ Շիֆ
Մենք աշխատում ենք Կոնգրեսում եւ արդեն իսկ դրական տեղեկատվություն ենք ստացել պետքարտուղարությունից, որ Հայաստանին կարող են հատկացվել նաեւ այլ միջոցներ՝ ժողովրդավարության եւ տնտնեսության զարգացման համար…
Ամենաշատ