News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 26
USD
482.26
EUR
544.28
RUB
6.14
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները գրպանի ռոբոտ են ստեղծել, որը հաշված րոպեների ընթացքում սպանում է ցանկացած մակերեւույթիц մանրէները եւ բակտերիաները, ինչպես նաեւ հրաշալի ախտահանում է անկողնային պարագաները, գրում է Lonely Planet-ը:

ԱՄՆ-ում Ventur Studio-ն արտոնագրել է  Cleanse Bot արտասովոր ռոբոտին, որը հատուկ ստեղծվել է զբոսաշրջիկների համար: 13 սմ տրամագծով  եւ 3 սմ հաստությամբ կլոր սարքը 4 ուլտրամանուշակագույն լամպ ունի եւ թույլ է տալիս ախտահանել մահճակալները եւ հյուրանոցների այլ մակերեւույթները: Ստեղծողները պնդում են, որ խելացի մենքենան սպանում է մանրէների, փոշու տիզերի 99,9 տոկոսը:

Cleanse Bot-ը, կախված ռեժիմից, 30 կամ 60 րոպեում ախտահանում է սավանները եւ ծածկոցները: Առանց լիցքավորման սարքն աշատում է 4 ժամ: Նրա ուլտրամաանուշակագույն ճառագայթումը նաեւ կանխում է օդում վիրուսների տարածումը:

Բացի այդ ռոբոտը ձեռքի ռեժիմ ունի փոքրիկ օբյեկտների մաքրության համար, ինչպիսիք են զարթուցիչը, հեռախոսը կամ հեռակառավարման վահանակը: Cleanse Bot-ի ստեղծողները խոստանում են, որ այն երբեք չի «խցանվի» անկողնում եւ չի ընկնի հատակին, քանի որ  արհեստական ինտելեկտի 18 ինտելեկտուալ սենսոր ունի, որոնք ապահովում են նրա աշխատանքն անգամ կտորից մակերեւույթների վրա:

Վերջին հետազոտություններից մեկը ցույց էր տվել, որ հյուրանոցային համարներում ավելի շատ մանրէներ կան, քան տներում եւ ինքնաթիռներում: Ամենից շատ մանրէներ հայտնաբերվել են հեռուստացույցի հեռակառավարման վահանակի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WhatsApp-ում երկու երկար սպասված գործառույթ է ավելացվել
Գործառույթները կապված են ծանուցումների համակարգի հետ...
Google-ը հետեւում է օգտատերերի գեոլոկացիային
Հայցվորները դատարանից պահանջում են տուգանել Google-ին եւ պարտավորեցնել ընկերությանը ջնջել ստացված տվյալները...
2022-ին Հայաստանում եւ Արցախում 9 ԱԹՍ լաբորատորիներ կբացվեն. Րաֆֆի Քասարջյան
2021-ին բացվեց ԱԹՍ լաբորատորիա «Մոնթե Մելքոնյան» վարժարանում, իսկ 2022-ին...
Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի․ Հայկ Չոբանյան
Հայկ Չոբանյանի խոսքով՝ իրավիճակը շատ ավելի պահանջկոտ է դարձել 2020 թվականից հետո՝ հատկապես պատերազմի արդյունքներից հետո...
Կովիդից ու պատերազմից հետո 56 նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ ենք հիմնել ՀՀ-ում, Արցախում և Ջավախքում. Քասարջյան
Այսինքն 2021-ի ավատին արդեն ունենք 618 հատ նման լաբորատորիա: Բացի այդ, 19 լաբորատորիա մենք վերազինել ենք: Ներկա պահին ինժեներական բոլոր...
Հայտնի բրաուզերում կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել
Google-ի մասնակիցները նախազգուշացրել է Chrome-ի օգտատերերին, որ հայտնաբերվել է մի կարեւոր թերություն․․․
Ֆոտոռեպորտաժներ