News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ ԷմանուելՄակրոնը մտադիր է առաջիկայում կառավարության  «լայնածավալ վերակազմում» իրականացնել, գրում է Le Figaro-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ըստ հրատարակության՝ Մակրոնը մտադիր է առաջիկա 3-6 ամիսներին վերադասավորումներ կատարել կառավարությունում: Նշվում է, որ վերակազմումը կանդրադառնա Ելիսեյան պալատի բոլոր պաշտոնյաներին:

Մակրոնի ծրագրերի մասին այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոները հայտնել էին, որ Մակրոնը մտադիր է հանրաքվեի միջոցով հանգստացնել «դեղին բաճկոններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ