News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Առաջիկա 5 տարիներին Հայաստանի կառավարության գործունեությունը կուղղվի բարձրտեխնոլոգիական տնտեսության զարգացմանը՝ բարձր էկոլոգիական չափորոշիչների պահպանմամբ արդյունաբերության զարգացման նպատակով։ Այս մասին իր ելույթում, ներկայացնելով կառավարության 5 տարիների ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետեւ նա նորից հայտարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ «Նախարարների կաբինետի խնդիրը ՀՆԱ կառուցվածքի փոփոխությունն է այնպես, որպեսզի 5 տարի անց տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաներն ու ինովացիաները։ Այդ ինովացիաները պետք է ընդգրկեն բոլոր ոլորտները»,- նշել է Փաշինյանը։

Նա հավաստիացրել է, որ իր կառավարությունը պայքարելու է տնտեսական մենաշնորհի դեմ՝ փորձելով կառուցել մրցակցային միջավայր։ «Հիմա տնտեսական աճը մեր երկրում կախված է ոչ մեծ թվով խոշոր ընկերություններից։ Հայաստանում կան ընկերություններ, որոնց քմահաճույքները եւ տրամադրությունները կարող են էական ազդեցություն գործել մեր տնտեսության վրա եւ անգամ ցնցումներ առաջացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով ստեղծել այնպիսի տնտեսություն, որն ազատ կլինի առանձին վերցրած սուբյեկտների ազդեցությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը դեռ նվազում է. եվրոն անցավ 540 դրամից
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Հերթական ոլորտն է, որ ձախողվել է. չկա ոլորտ, որտեղ ձախողումներ չունենք. Մարուքյանը՝ քաղավիացիայի մասին
Մենք դեռ երկու ամիս առաջ գիտեինք, որ այդ նիստը լինելու է Եվրհանձնաժողովում…
2 տարին բավարար շրջան էր, որ Քաղավիացան արմատական շտկումներ աներ. Մելքումյան
Անցած լիագումար նիստի հայտարարությունների ժամին հանդես եմ եկել ավիացիայի հետ կապված հատուկ հայտարարությամբ, որովհետեւ ինձ զանգահարել էին Ղազախստանից օդաչու…
Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ
Վարչապետը, անդրադառնալով ներկայացված պարզաբանումներին, նշել է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի մինչեւ 2022 թ. նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ...
Ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ. Բագրատյանը՝ Համազասպ Դանիելյանին
Ես չգիտեմ, թե նա ում նկատմամբ է զգում, ինչ կողմնորոշում ունի, բայց ես կոնկրետ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ: Կոռեկտ արտահայտվենք մեր գործընկերների հասցեին եւ առանց անուններ տալու…
Հակաճգնաժամային 18-րդ միջոցառման շահառուները դեռ ժամանակ ունեն դիմումներ ներկայացնելու. Արթուր Մանուկյան
Հակաճգնաժամային 5-րդ միջոցառումն ավարտվել է մայիսի 10-ին, որի 14964 շահառուներից դիմումներ են ներկայացրել 13956-ը...
Ամենաշատ