News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Փետրվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամեդին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից տիկին Մոհամեդին ներկայացվեցին Հայաստանում հետընտրական վերջին գործընթացները՝ հիշատակելով նաեւ ընտրությունների նախապատրաստական փուլում ՄԱԿ-ի կառույցների եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ փոխգործակցությունը։

Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը շնորհավորեց Հայաստանում դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային բարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու կապակցությամբ՝ ընդծելով, որ Հայաստանում տեղի ունեցած զարգացումները ՄԱԿ-ի համար ոչգեշնչող եւ հուսադրող օրինակ են։

Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների ընթացքին, կայուն զարգացման եւ նորարարությունների ոլորտում ՄԱԿ-ի եւ Հայաստանի համատեղ օրակարգին, այդ թվում Տնտեսական եւ Սոցիալական խորհրդին Հայաստանի անդամակցության համատեքստում՝ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից նշվեց, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է կայուն զարգացման օրակարգի ազգայնացմանն ու արդյունավետ իրականացմանը՝ առաջնահերթ կարեւորություն տալով օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ խրախուսմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական եւ սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը։

Մ․ Մարգարյանը գլխավոր քարտուղարի առաջին տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ զարգացումները եւ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները։

Երկուստեք ընդգծվեց բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ձեւավորման կարեւորությունը, ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի եւ Գլխավոր քարտուղարի անվերապահ, շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում նշել են երկիրը, որտեղ կորոնավիրուսից մահացության մակարդակն ամենաբարձրն է
«Հուսով եմ, որ միջազգային հանրությունը ֆինանսապես կաջակցի երկրին»,-ասել է Գուտերիշը...
ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
Միայն Ժնեւում գրանցվել է վարակման 50 դեպք...
Չենք կարող թույլ տալ, որ վիրտուալ տարածքը հեղեղվի ոչ ճիշտ, վախ և ատելություն պարունակող լուրերով. Անտոնիո Գուտերեշը
ՄԱԿ-ը մեկնարկում է գլոբալ նախաձեռնություն՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար...
ՄԱԿ-ն Իսրայելին կոչ է արել հրաժարվել պաղեստինյան տարածքներն անեքսիայի ենթարկելու սպառնալիքներից
Ստորագրվել է Հայաստանի ՊՆ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության 2020թ. ծրագիրը
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ամենամյա ծրագրերը...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկում է չեղարկել ԳՎ-ում համաշխարհային առաջնորդների ամենամյա հանդիպումը
Նյու Յորքում համաշխարհային առաջնորդների հանդիպումներին սովորաբար հազարավոր մարդիկ են հավաքվում...
Ամենաշատ