News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.4
EUR
606.82
RUB
6.65
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը երկրի իշխանությունները դիտարկում են որպես կարեւոր նախադրյալ տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունների համար։ Այս մասին իր ելույթում, ներկայացնելով կառավարության 5 տարիների ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, միեւնույն ժամանակ, նշել է, որ Հայաստանում կստեղծվի Բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ «Նոր գերատեսչության ստեղծմամբ կառավարությունը մեսիջ է ուղղում առ այն, որ շահագրգռված է այդ ոլորտի զարգացմամբ»,- պարզաբանել է կառավարության ղեկավարը։

Ընդ որում՝ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը մտադիր է նախաձեռնել քայլեր ճյուղի աշխատանքը խթանելու համար, այդ թվում եւ Հարկային օրենսգրքում փոփոխությունների օգնությամբ, այն հույսով, որ այդ փոփոխությունները կնպաստեն IT ոլորտի գրավչության բարձրացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայում ներկայացվել է Gundam հսկայական շարժվող ռոբոտը
18 մետրանոց մոդելը հսկայակն Gundam Factory համալիրի մի մասն է, որը կառուցվել է Յամասիտա պարկի մերձափնյա հատվածում...
Բիթքոինի գինն աճում է
Ամենապոպուլյար կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքը երկուշաբթի աճում է միջինում 4 տոկոսով...
Samsung-ը 5G աջակցությամբ բյուջետային սմարթֆոն կներկայացնի
Առաջիկա ամիսներին կներկայացվի բարձր հզորությամբ մարտկոցով բյուջետային սմարթֆոն...
Facebook-ը Libra կրիպտոարժույթ կթողարկի հաջորդ տարվա սկզբին
Libra-ի թողարկման հստակ ամսաթիվը կախված կլինի շվեյցարական ֆինանսական կարգավորիչի կողմից համաձայնության ժամկետներից...
Բիթքոինը 16 հազար դոլարի հասնելուց հետո շարունակում է շտկումը
CoinMarketCap պորտալի տեղեկություններով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը էժանանում է 3,51 տոկոսով՝ հասնելով մինչեւ 17 245 դոլարի․․․
Windows 7-ում կրիտիկական խոցելիություն են գտել
Նշվում ,է որ խոսքը «զրոյական օր» խոցելության մասին է, այսինքն՝ խնդիր, որի համար դեռ որոշում չի կայացվել...