
Ձեւավորվել է Երեւանի կենդանաբանական այգու վարչության խորհուրդ։ Նման որոշում է ընդունվել փետրվարի 12-ին մայրաքաղաքի ավագանու խորհրդի նիստում։ Վարչության խորհուրդը բաղկացած կլինի 11 մարդուց։ Նրանցից երկուսը կլինեն այգու աշխատակիցներ, մյուսները՝ հասարակական սեկտորից։
Բացի այդ, նիստի ընթացքում ավագանու խորհրդի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գայանե Մելքումյանը «Իմ քայլը» խմբակցությունից։
Նշենք, որ Երեւանի կենդանաբանական այգու ներկա եւ նախկին որոշ աշխատակիցներ բողոքի մի քանի ակցիա են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի առջեւ՝ պահանջելով դադարեցնել տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, ստեղծել վարության խորհուրդ եւ անցկացնել նոր տնօրենի ընտրություններ։