News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Կալանավորների մի խումբ հարազատներ այսօր՝ փետրվարի 12-ին, եկել էին Ազգային ժողով՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից առաջարկված՝ նախնական կալանքի 1 օրը ազատազրկման 1,5 օրվան հավասարեցնելու մասին օրենքի նախագիծը:

Նրանց հետ ԱԺ-ի բակում հանդիպեց Էդմոն Մարուքյանը, ով ներկաներին փոխանցեց, որ նախագիծը դեռեւս պետք է քննարկել պետաիրավական հանձնաժողովում. «Մի բան ակնհայտ է՝ եթե կառավարությւոնը մերժում է, նշանակում է քաղաքական մեծամասնությունը մերժելու է, հետեւաբար ձեր պահանջն ուղղեք իշխանությանը, որովհետեւ մենք մեր անելիքն արել ենք: Մենք նախագիծը իրավական առումով պատշաճ ներկայացրել ենք»:

Կալանավորների հարազատները փոխանցեցին, որ 100-ից ավելի կալանավոր պատրաստ է հացադուլ սկսել, որին Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Եթե իշխանական պատգամավորները կողմ քվեարկեն պետաիրավական հանձնաժողովում եւ հետո դահլիճում, այն կդառնա օրենք եւ կտարածվի 2004-ից հետո նախնական կալանք կրած մարդկանց վրա: Ես խորդուրդ չէի տա, որ մարդիկ հացադուլի դիմեին, որովհետեւ դա լավ մեթոդ չէ»,-հավելեց նա:

Էդմոն Մարուքյանը բացատրեց, որ նախագծին կողմ չքվեարկելու հիմնական փաստարկն այն էր, որ բանտերում չկա գերծանրաբեռնվածություն, հիմա շատ ավելի լավ վիճակ է, քան առաջ էր. «Ես լրամշակեցի նախագիծը եւ բերեցի միայն հետադարձ ուժով, այսինքն այն միայն ազդի նախկինում հերթով քնողների վրա, նախկինում տառապած մարդկանց վրա պետությունն իրենց մարդասիրական մոտեցումը ցուցաբերի: Նախագիծը նաեւ մերժվեց այս պարագայում»:

Մյուս փաստարկն այն էր, որ դատարանները կծանրաբեռնվեն. «Ես իմ ելույթում ասացի, որ կարող ենք ժամկետ սահմանել, որ դատարանները հանգիստ ռեժիմում նայեն եւ վերահաշվարկ անեն: Բայց այդ փաստարկն էլ չանցավ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փետրվարի 8-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, որ կառավարության պետական իրավական հարցերի կոմիտեի նիստում մերժվել է նախնական կալանքի 1 օրը ազատազրկման 1.5 օրվան հավասարեցնելու նախագիծը:

Տպել
Ամենաշատ