News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


ԵԿՄ դահլիճում գտնվողներից, 90 թվականներից էս կողմ էդքան մարդ չէր հավաքվել, ոչ մեկը դեմ չեղավ իմ թեկնածությանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ առաջիկայում կլինի համագումար եւ նախագահի ընտրություն:

Նա ընդգծեց, որ ԵԿՄ-ն 90 տոկոսով պետք է փոխվի. «Մինչեւ 1999 թվականի հայտնի դեպքերը ԵԿՄ-ն նորմալ կառույց է եղել: Նորմալ կարողացել է ներկայացնել մարդկանց գործունեությունը: Ազատամարտի ընթացքում ազատագրվել է 10400 ք/կմ տարածք եւ այդ ընթացքում զոհվել է 6007 մարդ: Մենք պետք է կարողանանք այդ արժեքները ճիշտ ներկայացնել մեր ժողովրդին: Այսօր, ցավոք, ժողովուրդը երկրապահին ուրիշ աչքերով է նայում»,-ասաց նա:

Միքայելյանը վստահեցրեց, որ ինքը երբեք չի դառնա Մանվել Գրիգորյան եւ ԵԿՄ-ն չի ծառայի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

«Իմ դեպքում նման բան չի կարող լինել, որովհետեւ ժողովուրդն արդեն առնչվել է այդ հարցին: ԵԿՄ-ն եղել է ժողովրդի ծոցից ծնված կազմակերպություն եւ դեմ չի եղել պետությանը: Երբեք Երկրապահը չի խանգարի այսօրվա կառավարությանը՝ հանձինս վարչապետի: Չի խանգարի, չի էլ խառնվի: Եկեք տարբեր հարթության վրա նայենք քաղաքականությունն ու Երկրապահը: Բնական է, ինրչ-որ տեղ կարող է գա մի ժամանակ խարխլվի էդ ամեն ինչը, բայց ԵԿՄ-ն չի կարող դառնալ իշխանության ծառա»,-ասաց Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ ինչպես ժամանակին մարդիկ չէին հավատում, որ կարող է հեղափոխություն լինել, հիմա էլ չեն հավատում, որ ԵԿՄ-ում կարող են մեծ փոփոխություններ լինել:

Դիտարկմանը, որ ինքն էլ Մանվել Գրիգորյանի պես սեփականատեր է, մեկի որդուն Էջմիածինն էր ընտրում, մյուսի որդուն՝ Հրազդանը, Սասուն Միքայելյանն ասաց, որ իր ունեցած սեփականությունը բաց, պարզ ներկայացված է: Նա նաեւ հորդորեց իր որդիներին ուրիշի որդիների հետ չհամեմատել:

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր.

«ՄԱՆՎԵԼԻՑ ԴԵՊԻ ՍԱՍՈՒՆ

Այսպես, փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունը որոշում է կայացրել առաջիկա համագումարին ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրել Սասուն Միքայելյանին։

Փորձենք համեմատություններ անցկացնել նախկին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի եւ առաջիկայում ԵԿՄ նախագահ դարձող Սասուն Միքայելյանի միջեւ։

-Մանվել Գրիգորյան․ իշխող ՀՀԿ կուսակցության անդամ, իր ծննդավայր Էջմիածնի տեր ու տնօրեն, խոշոր սեփականատեր։ Մանվել Գրիգորյանն ունի նաեւ տաղանդավոր, նույնպես ՀՀԿ անդամ զավակ, որին էլ էջմիածնեցիներն ընտրեցին իրենց քաղաքապետ։

-Սասուն Միքայելյան, մինչեւ 2008թ․իշխող ՀՀԿ, ապա ՀԱԿ, 2015թ․ ՔՊ կուսակցության,2018թ․արդեն իշխող կուսակցության, Իմ քայլը խմբակցության անդամ, իր ծննդավայր Հրազդանի տեր ու տնօրեն, խոշոր սեփականատեր։ Նա նույնպես ունի տաղանդավոր, ՔՊ անդամ զավակ, որին հրազդանցիներն ընտրեցին իրենց քաղաքապետ։

Միակ տարբերությունը հավանաբար նրանց մոտեցումներն են արցախյան պատերազմին։ Եթե Մանվել Գրիգորյանն իր «քաջագործություններն» «արդարացնում» էր Արցախին նվիրված լինելով, ապա Սասուն Միքայելյանը՝ թավշյա հեղափոխությամբ, այն գերադասելով արցախյան հաղթանակներից։

Հիշեցում․ ԵԿՄ-ն հայտարարելով իր հավատարմությունը արցախյան հարցին, իր գոյությունը բացատրում է չավարտված պատերազմով։ Իրականում ԵԿՄ-ն գործիք է եղել օրվա իշխանության ձեռքին իշխանությունը պահելու, ընտրությունները կեղծելու, ընդիմությանն ահաբեկելու համար։

Երկու անգամ՝ 1998, 2008թթ․ ԵԿՄ-ն «վրիպեց» անցնելով «ժողովրդի» կողմը, բայց հետագայում արագ կողմնորոշվեց»:

Տպել
Ամենաշատ