News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր՝ փետրվարի 12-ին կրկին բողոքի ակցիա է. Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդի բնակիչները, որոնց նախկինում գերակա շահ ճանաչված տները քանդել են,  պահանջում են փոխհատուցում:

Երեւանի ավագանու նիստում ավագանու անդամներից Էռնես Ավանեսյանը հարցը բարձրացրեց, եւ խնդրեք քաղաքապետին ընդունել ու լսել նրանց:

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Ալռաքելյանը նշեց, որ մանրամասն պարզաբանումներ տրվել են այդ քաղաքացիներին: Նա նկատեց, որ այդ տարածքների իրացման գործընթացները եղել են մինչեւ 2005 թվականը, իրականացվել է ՀՀ անունից, իսկ Երեւան համայնքը ձեւավորվել է 2009 թվականին, չի հանդիսանում ՀՀ իրավահաջորդը. «Մենք չենք կարող որեւէ պարտավորություն կրել այդ պայմանագրային պարտավորությունների համար: Այդ քաղաքացիներին փոխհատուցում տրվել է, խնդիրը չափի մեջ է: Բացի այդ, տարբեր ժամանակներում նրանք դիմել են նաեւ դատական պաշտպանության եւ կան դատական ակտեր»:

Իր հերթին Հայկ Մարությանը նշեց, որ իրենք բոլորին էլ լսում են. «Սա նույն խումբն է, ես ձայնով իրենց ճանաչում եմ: Յուրաքանչյուր նիստի ժամանակ նույն մարդիկ գալիս են՝ հույս ունենալով, որ ինչ-որ լուծում պետք է տրվի, բայց այդ լուծումն այստեղ չէ»:

NEWS.am-ի թղթակիցը զրույցեց նաեւ բողոքի ակցիայի մասնակիցների հետ:

Նրանք նշեցին, որ 2004 թվականից մեզ բռնի վտարել են մեր տներից, եւ այդ ժամանակներից պայքարում են. «Մի մասին ՀՀԿ-ի ժամանակ փոխհատուցում տվեցին, 7-8 ընտանիք մնացել ենք: Հեղափոխությունը կարծես մեզ չի վերաբերում: Մենք նամակ ենք գրում կառավարություն, նամակը ուղարկում են քաղաքապետարան, քաղաքապետարանն էլ ասում է՝ մենք չենք իրավահաջորդը: Եթե իրենք չեն իրավահաջորդը, ինչու է պատասխանը գալիս քաղաքապետարան: Իրենք այսպես ուզում են ցրել իրենց վրայից: Եթե դու չես իրավահաջորդը ինչու ես պատասխանում, ով իրավահաջորդն է, թող նա պատասխանի: Մեր պահանջն է փոխհատուցում տալ, ինչպես մնացած ընտանիքներին են տվել: Թող քաղաքապետը պատասխանի, թե իրավահաջորդն ով է: Ինքը քաղաքապետ մարդ ա, չգիտի՞ թե Երեւանի քաղաքապետարանի իրավահաջորդն ով է: Որ քաղաքապետին չասենք, ո՞ւմ ասենք, ջրմուղին ասե՞նք»,-ընդգծեցին նրանք:

Տպել
Ամենաշատ