News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կարևորելով մշակութային լավագույն արժեքների տարածումը Հայաստանում` Ամերիաբանկը նախաձեռնել է նշանավոր երգիչ Պաատա Բուրչուլաձեի ելույթը Հայաստանում` նվիրված նրա ստեղծագործական գործունության 40 ամյակին: Այդ մասին NEWS.am-ին  հայտնեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից։

Աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող երգիչը փետրվարի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կներկայանա Ջուզեպպե Վերդիի «Աթթիլլա» օպերայի համերգային կատարմամբ` մասնակցությամբ թատրոնի մեներգիչների, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի, դիրիժոր` Հարություն Արզումանյան, թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Պաատա Բուրչուլաձեն պարբերաբար համերգային կատարումներով հանդես է գալիս աշխարհի առաջատար երաժշտական հարթակներում և փառատոներում, այդ թվում՝ Լա Սկալայում, Մյուզիքվերեյնում, Վիեննայի Կոնցերտհաուսում, Զալցբուրգի փառատոնում, Քովենթ Գարդենում,  Բեռլինի օպերայում, Բավարիայի պետական օպերայում, Շտուտգարտի պետական օպերայում, Ցյուրիխի Տոնհալլե համերգասրահում, Բրյուսելի Լա Մոնե օպերային թատրոնում, Բաստիլի օպերայում, Փարիզի Սալ Գավո համերգասրահում, Սոլոթորնում, Բարսելոնայի Պալաու համերգասրահում, Սևիլյայում, Վարշավայում և Մոսկվայում: Նա հանդես է եկել նաև «Royal Opera House»-ի բեմում:

Եվ ահա առաջին անգամ անվանի երգիչը ներկայանալու է հայաստանյան հանդիսատեսին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նշենք, որ  «Աթթիլլա» օպերայի համերգային կատարումը Հայաստանում առաջին անգամ է տեղի ունեմում:

Համերգային նախագծի աջակիցներն են «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
IDBank-ը պետական ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակում նվազեցրել է ուսանողական վարկերի տոկոսադրույքը
Ուսանողական վարկի տրամադրման նոր պայմանները վերաբերում են ինչպես գործող, այնպես էլ նոր տրամադրվող վարկերին...
Գերակշռում են Հայաստանի տնտեսական աճի կանխատեսման 0.7 տոկոսից նվազման ռիսկերը. ԿԲ
Համաշխարհային տնտեսության բացասական ազդեցությունը երկրի վրա մեղմվել է Հայաստանի բարձր տնտեսական աճով, ինչը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկի բարձր մակարդակով...
Հայաստանի ԿԲ-ն անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ լիկվիդային միջոցներ
Առեւտրային բանկերը մինչեւ հիմա վարկային պարտավորությունների պայմանները վերանայել են 540 հազար ֆիզիկական անձանց եւ 17 հազար իրավաբանական անձանց համար…
Վարկային արձակուրդից օգտված հաճախորդների վարկերի մարման գրաֆիկին ավելացվում է 12 ամիս․ Ինեկոբանկ
Նշված պայմանների փոփոխությունը կկիրառվի 1Click, Արագ սպառողական, Ապառիկ վարկերի համար․․․
Շահավետ պայմաններով ուսանողական վարկեր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից
Այն ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի…
Արդշինբանկը բացատրում է ինչպես հաճախորդները պետք է շարունակեն վարկերի մարումները
Բանկը կերկարաձգի վարկի ժամկետը, վարկի ամսական մարման չափը հաճախորդի համար թողնելով անփոփոխ...
Ամենաշատ