News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Զարմանալի բաներ են մեր երկրում տեղի ունենում. մի կողմից ասում են՝ սուպերվարչապետական համակարգը պետք է ջարդել եւ այլն,  մյուս կողմից ասում են՝ վարչապետն ի՞նչ է գալիս խորհրդարան՝ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման, որովետեւ իրենք սովոր են, որ Բաղրամյան 26–ից նախագահի օգնականի տեղակալի վարորդի քարտուղարուհին, որին պրեմիա են տալիս, զանգում ասում է, ու խորհրդարանը արագ վազում է։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 12–ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի  հարցի այն մասին, որ եթե ՀՀ վարչապետի հետ հանդիպման կազմակերպումը ընդամենը ժամեր է տևում, ապա իշխանական մյուս օղակների հետ այդպիսի հանդիպումների կազմակերպումը խնդրահարույց է: Պատգամավորը ցանկություն հայտնեց, որ դա վարչապետը դիտարկի, կառավարության արդյունավետ աշխատանքի շրջանակում, քանի որ կարևոր է օրենսդրի ու գործադրի անխախտ կապը:

Վարչապետը նշեց, որ վերջին անգամ, երբ  եղել է ԱԺ խորհրդի անդամ, եւ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդին Բաղրամյան 26 հանդիպման, ինքը  հրապարակային  հայտարարություն է արել, եւ ասել, որ ԱԺ խորհուրդը չպետք է գնա Բաղրամյան  26  հանդիպելու, այլ Բաղրամյան 26–ի պաշտոնյան պետք է գա խորհրդարան խորհրդարանական ուժերին եւ խմբակցություններին հանդիպելու։

«Մի կողմից ասում են, բա ուր է խորհրդարանական համակարգը, մյուս կողմից ասում են, ահա վարչապետն եկավ խմբակցության հետ հանդիպեց, էս ինչ բան ա, փոխանակ, զանգի կանչի, էն քարտուղարուհին, որին պարգեւատրում են տալիս, փոխանակ նա զանգի կանչի, իրա ոտքով եկել է խորհրդարան։ Կարեւոր է, որ շարժ լինի, շատերի համար դա է կարեւոր։ Հանուն արդարության ասեմ, որ այնպես չէ, որ ինձ հետ հանդիպելը հեշտ է, դա ձեզ համար է միգուցե հեշտ... դա կախված է տարբեր հանգամանքներից, լինում են դեպքեր, երբ իսկապես հնարավոր չէ դա անել, իսկ երբեմն շատ արագ հնարավոր է դա կազմակերպել»,– ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կառավարության անդամները ներկա են, եւ հաշվի կառնեն բարձրացված հարցը։

Տպել
Ամենաշատ