News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն համամշխարհային շուկաներում մրցակից ընկերությունների հետ խնդիրներ չունի, եթե նրանք բաց եւ թափանցիկ են գործում: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ մեկնաբանելով ամերիկյան շուկայում չինական այնպիսի ընկերությունների ներկայությունը, ինչպիսին է Huawei-ը, գրում է Reuters-ը:

«Մենք մրցակից ընկերությունների հետ խնդիրներ չունենք, բայց նրանք պետք է ազնիվ, բաց եւ թափանցիկ գործեն», - Բրատիսլավա կատարած այցի շրջանակում Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պոմպեոն:

Պոմպեոն շրջագայություն է իրականացնում Կենտրոնական Եվրոպայի երկրներով, ինչն ըստ վարչակազմի ներկայացուցիչների տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության պակասը լրացնելու փորձ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ