News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Հայաստանի կաավարությունն առաջիկայում որոշում կկայացնի «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ն վաճառելու մասին։ Այս մասին, ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հարցին։ Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչու է կառավարությունը որոշել վաճառել «Շիրակի հանրային հեռուստատեսություն եւ ռադիո» ՓԲԸ-ն, այն դեպքում, երբ գործազրկության մակարդակը Շիրակի մարզում համարվում է առավել բարձրներից մեկը հանրապետությունում։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ այս հեռուստառադիոընկերության լուծարումը ունի թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական ենթատեքստ։ «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ն Հանրային հեռուստառադիոընկերության մասնաճյուղն է, եւ հիմա հարց է ծագում, թե ինչու չկա Արմավիրի հանրային հեռուստառադիոընկերություն, Սյունիքի հանրային հեռուստառադիոընկերություն։ Այսինքն՝ եթե այդպես է, ուրեմն պետք է բացել մասնաճյուղեր երկրի բոլոր մարզերում... Այդ հեռուստառադիոընկերության գոյությունը տրամաբանական չէր, եւ կառավարությունը նման որոշում է ընդունել՝ ելնելով այս համատեքստից»,- բացատրել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ արդյունքում «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ աշխատակիցները կկարողանան պահպանել իրենց աշխատատեղերը դեռեւս մի քանի  տարի։ «Այդ մարդիկ, համաձայն ներդրողի հետ մեր համաձայնագրի, առանց աշխատանքի չեն մնա»,- ընդգծել է Փաշինյանը։ Վարչապետը, սակայն, չի ճշտել, թե ով է պատրաստ ներդրումներ անել այս հեռուստառադիոընկերությունում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը գնել է Հայաստանի խոշոր օպերատորներից մեկը՝ «Ռոստելեկոմը»
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում հաստատել է Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգի կողմից…
Beeline-ի #ՇԵՅՔԸ վերադառնում է ամանորյա նվերների շքերթով
Այն վերածվել է նվերներով լի թրենդի, որը շատ են սիրում մեր բաժանորդները...
TeamPay` նոր ընկերություն հայկական վճարահաշվարկային շուկայում
Նորաստեղծ ընկերությունը սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության և քլիրինգի իրականացման) լիցենզիա...
Շուրջ 20 հայկական ստարտափներ ԱՄԷ-ում կմրցեն Team Telecom Armenia-ի գլխավոր մրցանակի համար
Ընկերության հիմնադիրները մշակել են միջոցառման անցկացման նորացված ֆորմատ...
Team Telecom Armenia-ն նախատեսում է հանդես գալ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO)
Վերջին տասը տարիների ընթացքում ընկերությունն առաջին անգամ ցուցաբերել է հասույթի աճ...
Անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները. Ucom
Թշնամին օգտագործում է խուճապ տարածելու բոլոր միջոցները…
Ամենաշատ