News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Գողական աշխարհին» պատկանելու, «գողական հավաքին» մասնակցելու եւ «գողական աշխարհի» գործունեությանն աջակցելու մեղադրանքով իրավապահները կալանել են հինգ  մարդու։ Այս մասին տեղեկացրել է ներքին գործերի փոխնախարար Կախա Սաբանաձեն, հաղորդում է Գրուզիա-օնլայնը։

Քննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա հունվարի 27-ին Թբիլիսիի բնակելի տներից մեկում՝ քաղաքացի Մ.Կ.-ի եւ գործարար Ջ.Մ.-ի միջեւ տարաձայնությունը ճշտելու նպատակով, տեղի է ունեցել «գողական հավաք», որին մասնակցել են քրեական աշխարհի ներկայացուցիչներ Շ.Կ.-ն, Մ.Կ.-ն, Ի.Մ.-ն, Լ.Ս.-ն եւ Ի.Ռ.-ն։

Հավաքին էլեկտրոնային հաղորդակցության միջոցով միացել է Ինտերպոլի կողմից 2016-ից հետախուզվող վրացի «օրենքով գող» Սուլխան Ջափարիձեն (անցյալում՝ Սուլխան Թվալչրելիձե), որը, օգտագործելով իր քրեական ազդեցությունը, «գողական կանոններով լուծել է» կողմերի տարաձայնությունը»,- հայտարարել են ՆԳՆ-ում եւ նշել, որ իրավապահները գաղտնի տեսագրել են հանդիպումը։

Ոստիկանությունը Թբիլիսիում կալանել է հինգ մարդու։ Հետախուզման մեջ գտնվող Սուլխան Ջափարիձեին ներկայացվել է հեռակա մեղադրանք։ «Կալանվածների բնակարանների եւ ավտոմեքենաների խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է հրաձգային զենք եւ զինամթերք, նշանակված է համապատասխան փորձաքննություն։

Վարվում է քննություն «գողական աշխարհին», «օրենքով գողերին» պատկանելության, «գողական հավաքին մասնակցության եւ «գողական աշխարհի» գործունեության աջակցության փաստով։ Մեղադրանքները նախատեսում են 6-10 տարի ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ