News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկաթուղու կառավարչին փոխելու հարց դրված չէ: Փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին: Նրա խոսքով՝ լուրերն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարչին, իրականությանը չեն համապատասխանում:

«Մեզ համար կարեւոր է բարձրացնել երկաթուղու փոխադրումների եւ հարակից ծառայհությունների որակը: ՀԿԵ-ի հետ մեր բանմակցությունները նվիրված են հենց այդ նպատակին», -ընդգծեց Փաշինյանը: Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում մի քանի հրապարակում էր հայտնվել այն մասին, որ Կառավարությունը մտադիր է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ