
Կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի գյուղատնտեսությունը շահութաբեր դառնա: Փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Ըստ նրա խոսքն այն մասին է, որ կառավարությունը կավելացնի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը:
«Որովհետեւ, եթե մենք պատկերացնենք, որ Հայաստանից արտահանում չի իրականացվում եւ արտահանման ծավալները չեն ավելանում, ապա օրինակ, եթե ֆերմերը 10 անգամ ավելի շատ ծիրան է աճեցրել եւ 10 անգամ ավելի շատ միս արտադրել, ապա նա դրանից կտուժի՞, թե՞ ոչ: Իհարկե կտուժի, քանի որ արտադրության նման մեծ քանակության դեպքում գները զրոյի կհասնեն, իսկ նրա արտադրանքը այնպիսի ցածր գնով կվաճառվի, որը նրա պարտքերի ավելացմանը կհանգեցնի», - ասաց վարչապետը:
Փաշինյանը եզրակացրեց, որ կառավարությունը չպետք է օգնի ֆերմերին, պատկերավոր ասած, ավելի շատ ծիրան աճեցնել, այլ պետք է նրա արտադրած արտադրանքի իրացմանն աջակցի, ինչը թույլ կտա ավելացնել դրա արտահանումը, ինչն, իր հերթին ֆերմերին կօգնի նվազեցնել վարկերի տոկոսադրույքները: