News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թեհրանում կարծում են, որ անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը տառապում է «քրոնիկ մոլորվածությամբ», երբ խոսքը վերաբերում է Իրանին եւ իրանցիներին։ ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հաշեմին Բոլթոնին խորհուրդ է տվել հրաժարվել իրանական ազգության մասին պատրանքներից եւ խոստովանել իրականությունը։

Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Բոլթոնն Իսլամական հեղափոխության 40-ամյա տարելիցի նախօրեին հայտարարել էր, որ այդ տոնն այլեւս հոբելյաններ չի ունենա։

Հաշեմիի խոսքերով, Բոլթոնը հիսթափվել է իր երազանքի ձախողումից հետո, երբ ականատես եղավ Իսլամական հեղափոխության տարելիցի առթիվ շքերթին՝ չնայած «ԱՄՆ-ի դաշնակից որոշ ահաբեկչական խմբավորումների» կողմից բոլոր սադրանքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ