News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայկական արմատներով միջազգային ճանաչում վայելող Menu Group ընկերությունը, որն իր մեջ միավորում է Menu.am, Menu.ge, Menu.by բրենդերը, կնքել է պայմանագիր «McDonald's (ՄակԴոնալդս) Բելառուս»-ի հետ եւ մեկնարկել սննդի առաքման համատեղ նախագիծ: Սա աննախադեպ իրադարձություն է, քանի որ հանրահայտ McDonald's  բրենդը, չունենալով սեփական առաքման ծառայություն, մինչ օրս չի համագործակցել սնունդ առաքող ոչ մի ընկերության հետ:

Բելառուսական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ժամանել է Մինսկ, որպեսզի McDonald's-ից անձամբ առաքի առաջին պատվերները:

«Մենք անչափ ոգեւորված ենք նման համաձայնության ձեռբերմամբ, ինչը հնարավորություն կտա գոհացնել Մինսկի եւ Վիտեբսկի մեր հաճախորդների պահանջները: Հուսով ենք, որ համագործակցության այս մոդելը կտեղափոխենք Բելառուսի նաեւ այն շրջանները, որտեղ գործունեություն է ծավալում Menu.by-ը»- նշել է Վահան Քերոբյանը:

Փետրվարի 5-ին Menu.by-ի միջոցով ՄակԱռաքման մասին լուրը Բելառուսում ամենաշատ տարածում գտած նորությունը դարձավ: Բելառուսի շուրջ 20 ԶԼՄ, որոնց թվում նաեւ թոփ-5-ը,  հրապարակեցին այս աննախադեպ լուրը, իսկ երկրի առաջատար երկու հարթակները հավաքեցին 85,000+ եւ 78,000+ դիտումների քանակ: Բելառուսական հայնի բլոգները նույնպես բարձրաձայնեցին իրադարձության մասին, որոնցից ամենալայն տարածումն ունեցող KOKO.BY-ը հավաքեց 50,000 դիտում եւ շուրջ 10,000 լայք:

Հիշեցնենք, որ Մենյու Գրուպը Բելառուսում սկսել է իր գործունեությունը 2016թ.-ի նոյեմբեր ամսին եւ մինչ օրս, անխոս, համարվում է  շուկայի առաջատարը՝ առաջարկելով առաքում 300 եւ ավել ռեստորաններից, սրճարաններից եւ մասնագիտացված խանութ սրահներից, ինչպես Մինսկում, այնպես էլ Բրեստում, Մոգիլյովում, Վիտեբսկում, Գրոդնոյում եւ Գոմելում:

Տպել
Ամենաշատ