News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի թաքցնում, որ ինքը շուն չի պահի։ AP-ն հայտնում է, որ նկարագրելով թմրանյութեր գտնելու գերմանական հովվաշների ունակությունները, Թրամփը պարզորոշ հասկացրել է, որ առօրյա կյանքում ինքը առանց շների էլ կարող է ապրել։ «Ճիշտն ասած՝ ես դեմ չէի լինի մեկին (պահել), սակայն ժամանակ չունեմ»,- Տեխասում հանրահավաքի ժամանակ ասել է Թրամփը այն բանից հետո, երբ նկարագրել է, թե ինչպես է շունը թաքցրած թմրանյութերը գտնում։

«Ի՞նչ տեսք կունենայի ես, եթե Սպիտակ տան այգում զբոսնեի շան հետ։ Չգիտեմ․․․»,- ասել է Թրամփը։

Նշենք, որ Թրամփը չունի ոչ մի ընտանի կենդանի։ Ամերիկյան ԶԼՄ-ները կարծում են, որ այդ փաստը ավանդույթների խախտում է, քանի որ ԱՄՆ գրեթե բոլոր նախագահները կենդանիներ են պահել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ