News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Թուրքիան կանգնած է ընտրության առաջ՝ պաշտպանի իրեն դատարանում ընդդեմ այն հայցի, որում ասվում է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը երկու տարի առաջ հրամայել է թիկնապահներին ծեծել ցուցարարներին Վաշինգտոնում, կամ շարունակի անտեսել գործընթացը։ Այս մասին իր հոդվածում գրում է Bloomberg-ի սյունակագիր Էլի Լեյքը։ Հեղինակի խոսքերով, որոշումը կընդունվի հաջորդ շաբաթ, թեեւ մինչ այդ Անկարան ընտրել է երկրորդ տարբերակը։

Մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի կառավարությունը հրաժարվում էր ընդունել ծանուցումը քաղաքացիական դատավարության մասին, որ սկսվել է հինգ հայցվորների պահանջով, եւ ներառում է հարձակում եւ ծեծ, զգացմունքային տառապանք եւ ահաբեկչության դեմ պայքարի օրենքի խախտում։

«Կառավարության համար տարբերակները փոփոխվել են դեկտեմբերին, երբ Անկարայում ԱՄՆ հյուպատոսության ներկայացուցիչը թուրքական ԱԳՆ-ին ծանուցում էր ուղարկել։ Դա 60-օրյա հետհաշվարկի սկիզբն էր եւ վերջանում է շաբաթ օրը։ Եթե Թուրքիան կշարունակի անտեսել դատական գործընթացը, դատը կշարունակվի առանց նրա մասնակցության»,- ասվում է հոդվածում։ Ըստ տուժածների փաստաբանների, կատարվել է հենց ահաբեկչական գործողություն, քանի որ ողջ հասարակությանը վնաս է հասցվել, երբ օտարերկրյա պետության ղեկավարը թիկնապահներին հրամայել է հարձակվել ամերիկացիների վրա։

Էլի Լեյքն ասում է, որ ողջ գործընթացը խոսում է Էրդողանի մեծամտության մասին, ով ակնհայտորեն ենթադրել է, որ ինքը Ամերիկայում ցուցարարների հետ կարող է վարվել այնպես, ինչպես վարվում է նրանց հետ իր երկրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ