News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը սպառնում է այն երկրներին եւ ընկերություններին, որոնք գործ ունեն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ։

«Ազգերը եւ ընկերությունները, որոնք աջակցում են վենեսուելական պաշարների Մադուրոյի թալանին, չեն մոռացվի։ Միացյալ Նահանգներն այսուհետ եւս կօգտագործի իր ուժերը վենեսուելական ժողովրդի բաժնետոմսերը պահպանելու համար, եւ մենք բոլոր երկրներին կոչ ենք անում աշխատել միասին, որպեսզի անենք նույն բանը»,- Twitter-ում գրել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Մադուրոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի օրինական նախագահ։ Վաշինգտոնը երկրի ժամանակավոր նախագահ է ճանաչել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ