News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «Որսորդ» մականունով սերիական մարդասպանը կրկին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ կապված սպանության հետ, որը նա կատարել է պայմանական-վաղաժամ ազատումից մեկ տարի անց՝ հայտնում է Hurriet-ը։

39-ամյա Խամդի Կայապինարը ձերբակալվել է առանձնատան պահակ Սամի Յիլմազի սպանության համար։ Խոստովանելով իր մեղքը՝ նա ասել է, թե սպանել է տղամարդուն, քանի որ իրեն «դուր է եկել նրա զենքը»։ Ոստիկանությունը կասկածյալի տանը հայտնաբերել է գողացված ատրճանակները եւ հրացանները։

Ծանր քրեական հանցագործությունների գործերով դատարանը Կայապինարին կանխամտածված սպանության եւ թալանի համար դատապարտել է ցմահ ազատազրկման։

Վերջին զոհի հարազատները ողջունել են դատարանի որոշումը եւ կոչ են արել նրան այլեւս չազատել բանտից։

Կայապինարն իր առաջին սպանությունը գործել էր 1992թ․, երբ խեղդամահ էր արել իր եղբորը։ 1998թ․, երբ նրան դարձյալ պայմանական-վաղաժամկետ ազատել էին, Նա երեք տարվա ընթացքում սպանել էր յոթ տղամարդու։ Կայապինարը ձերբակալվել էր 2002թ․ եւ դատապարտվել ցմահ ազատազրկման։ Նրան ազատ էին արձակել 2017թ․։

Թուրքական ԶԼՄ-ները մարդասպանին անվանել էին «Որսորդ» այն բանից հետո, երբ նա իր զոհերին անվանել էր որս, իսկ նրանց ունեցվածքը՝ «պարգեւատրում»։

Բժշկական փորձագետները հաստատել են, որ Կայապինարը հոգեկան խնդիրներ չի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ