
Հյուսթոնի բնակելի տներից մեկում լքված վագր է հայտնաբերվել։ Կենդանին ճարպակալման ակնհայտ դրսեւորումներ է ունեցել։
Ինչպես հայտնում է Americaru-ն, էգ վագրին անօրինական են պահել վանդակում։ Ընդ որում, վագրին շատ կերակրել են, եւ նա անշարժությունից ավելորդ քաշ է ձեռք բերել։ Անասնաբույժները նրա վիճակը ծանր են գնահատել։
Վագրին գտել է անհայտ մի տղա, ով ներխուժել է տուն, որպեսզի մարիխուանա ծխի։ Նա անմիջապես ոստիկանություն է կանչել։
Վանդակը, որի մեջ պահվել է կենդանին, բավարար մեծ չի եղել՝ հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Լարա Կոտինհեմը։ Գազանին քնաբեր են տվել եւ տեղափոխել BARC Houston կազմակերպություն, որը զբաղվում է կենդանիների մարդասիրական խնամքով։ Ոստիկանությունը փնտրում է նրանց, ովքեր կենդանուն այդ օրն են գցել։
Աշխարհում մնացել է բոլոր ենթատեսակների 3500 վագր։