News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:

Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ:»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակային 3 հարց էր ուղղել «իր վաղ պատանեկությունը գողացած լտպ-ին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեւոն Տեր-Պետրոսյան. Իմ եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին
Գրեթե օր չի անցնում, որ այդ հարաբերությունների մասին որեւէ «սենսացիոն» լուր, անհեթեթություն, ակնհայտ սուտ կամ հերյուրանք հրապարակ չնետվի...
Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաեւ «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով
Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկատարելու եւ հակասական հայտարարություններ անելու մեջ...
«Փաստ». Շահաբաժին եւ պարտատոմսեր՝ «Իմքայլական» Նարեկ Զեյնալյանի հայտարարագրում
Պաշտոնատար անձի արժեթղթերը եւ այլ ներդրումները ենթաբաժնում նշված է...
«Փաստ». Վարչապետը հանձնարարական է տվել «Իմ քայլի» փակ հանդիպումների մասով
«Տնային աշխատանք» են նորաթուխ պատգամավորների համար, որպեսզի ԱԺ նիստին «լյապերը» շատ չլինեն...
«Ժամանակ». Հաշտարարը. Վանեցյանը Վրաստանի հայերին հորդորել է չըմբոստանալ դեսպան Սադոյանի դեմ
Սադոյանը Վրաստանում ներկայացնում է ոչ թե Հայաստանը եւ նրա շահերը, այլ իր եւ իր հովանավոր Գագիկ Բեգլարյանի կոմերցիոն շահերը...
«Ժամանակ». Թռած է. Ընտրակաշառքի միջոցով հաղթել է ընտրություններում ու հեռացել է Հայաստանից
Ընտրություններից անցել է մեկ շաբաթ, սակայն Մանուկյանը այդպես էլ չի ներկայանում գյուղապետարան...