News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է ներգաղթի մասին համաձայնագրից, որ մշակվել է օրենսդիրների երկկուսակցական հանձնաժողովի կողմից, եւ ավելի ուշ՝ երեքշաբթի այդ հարցով խորհրդակցություն կհրավիրի՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Չեմ կարող ասել, որ ես գոհ եմ։ Չեմ կարող ասել, որ հիացած եմ»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրուցելիս ասել է նախագահը՝ հավելելով, որ մտադիր է ուսումնասիրել օրենսդիրների կողմից կազմված համաձայնագիրը։

Թրամփը նաեւ հայտարարել է, որ դաշնային կառավարության նոր մասնակի փակումը քիչ հավանական է։

Նախկինում տեղեկացվել էր, որ Կոնգրեսում համաձայնեցվել է Մեքսիկայի հետ սահմանին նոր արգելպատնեշի ֆինանսավորման եւ այս շաբաթվա վերջին կառավարության աշխատանքի արգելափակմումը կանխելու «սկզբունքային պայմանավորվածությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ