News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Խորհրդարանը սկսեց կառավարության ծրագրի քննարկումը, վարչապետ Փաշինյանը ժամից ավելի խոսեց իրենց անելիքների, երկար պատմեց, թե ինչպես քաղաքական հեղափոխություն արեցին, երբ շատերը չէին հավատում, հիմա ժամանակն է տնտեսական հեղափոխության, որի ակտիվիստը դառանալու կոչ արեց քաղաքացիներին։ Փաշինյանը խոսեց նաեւ խնդիրներից, թե ինչպես հաղթահարել աղքատությունը երբ այն մարդկանց գլխում է։

Օպտիմալացման վերաբերյալ Փաշինյանը նախ ճշտեց, որ պետական համակարգը աշխատատեղ չէ, եւ հետո խոստացավ խուսափել մեծ կրճատումներից։

Կրկնեց, որ դատական համակարգը պետք է անկախ լինի, դրա համար նախկինում քաղաքական կամքն էր պակասում՝ այն, ինչ հիմա ունեն։

Իսկ օրը սկսվել էր Մաթեւոսյանական տողերով, Փաշինյանը մինչև խորհրդարան գալը ընթերցեց մի հատված, եւ ապա նույնը հնչեցրեց ամբիոնից:

Մինչ վարչապետը ներկայացնում էր, թե ինչ է մեզ սպասվում առաջիկա 5 տարիներին, Մարուքյանը հասցրեց ֆեյսբուքում տեղադրել Սեւակի բանաստեղծությունը՝ «Անկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ»։ Հետո երբ արդեն միջանցքում լրագրողները փորձեցին պարզել, թե հատկապես ինչից է հոգնել, Մարուքյանը չանկեղծացավ։

Նախկինում «դուխ» էր պետք, հիմա տնտեսական հեղափոխության համար՝ փող։ Գագիւկ Ծառուկյանը Փաշինյանի կառավարությանը հիշեցրեց թվերի մասին, որոնք բացակայում են ծրագրի մեջ։

Հատուկ Քննչական ծառայությունն այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  նոր մեղադրանք է առաջադրել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական խումբը՝ նշելով, որ բացի սահմանադրական կարգի տապալումից առաջադրվել  է նաեւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանք: Սա առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանի հայտնի հայտարարությանը պաշտոնյաներին կաշառք տալու մասին:

Դոլարի վերելքը կանգ առավ, այսօր, փոխարժեքը կազմել է 489 դրամ։ Եվրոն 552.00 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 629 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 46  դրամ:

Փետրվարի 13-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +8+10։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ