News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ում երեկ մեկնարկեցին կառավարության ծրագրի քննարկումները, ընդ որում` խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ակնարկում են այդ ծրագրին կողմ չքվեարկելու մասին:

Միաժամանակ, կառավարության ծրագիրը քննադատել է արտախորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն: Այս կուսակցության հայտարարության մեջ նշված է, թե կառավարության ծրագրում բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման եւ Սփյուռքի հետ կապերի ոլորտներում:

Միայն թե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բավական կոշտ է հակադարձել ՀՅԴ-ին. «Դաշնակցությունը» թող հիշի, թե իր ներկայացուցիչը քանի տարի է ղեկավարել այդ ոլորտը, եւ ինչպիսի քարուքանդ վիճակ է: Ես նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի»:

Ինչ վերաբերում է իշխանության թեւերի հավասարակշռվածության խնդրին, Հարությունյանը նշել է, թե իրենք էլ են այդ տեսակետը կիսում. «Պարզապես պետք է մեխանիզմներ գտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել
Իրավապահ համակարգում նրա թեկնածությունը կառաջարկեն. կհամաձայնի նա, թե ոչ, ցույց կտա ժամանակը...
«Ժողովուրդ». Ինչ է ասել Փաշինյանը ՔՊ փակ նիստի ժամանակ. մանրամասներ
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա, անդրադառնալով իրավապահ համակարգի կողմից Քովիդի...
«Հրապարակ». «Պետք է համբերեք»
Չենք շտապում, բայց ենթադրում էինք, որ ՀՀԿ-ն Ձեզ համարելով բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետը...
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը Թորոսյանի մասին տեղեկություններ է հասցնում Փաշինյանին
Այս առումով ակտիվ է, մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը, որն իր մտերիմ Արփի Դավոյանի միջոցով...
«Ժողովուրդ». ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից
Երեկ ՄԻՊ թեկնածուն խորհրդարանում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում է ունեցել...
«Հրապարակ». Ի՞նչ գործով են անցնում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները
Ուշագրավ է, որ Մեջլումյանը մարտի 17-ին՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի օրը, պաշտոնից ազատման դիմում...
Ամենաշատ