News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուիլյամ Բարրը, ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է գլխավոր դատախազի-ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնում, Սենատում ընթացակարգային քվեարկությամբ անցել է, այդ մասին են վկայում քվեարկության արդյունքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սենատը 55 կողմ, 44 դեմ ձայնով որոշել է դադարեցնել Բարրի թեկնածության շուրջ բանավեճերը եւ այն դնել պարզ մեծամասնությամբ քվեարկության: Այսպիսով՝ Բարրը կարող է պաշտոնին վերջնականապես հաստատվել արդեն չորեքշաբթի:

Բարրն այս պաշտոնում աշխատել է նաեւ Ջորջ Բուշ ավագի նախագահության ժամանակ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի նոյեմբերին ազատել էր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, նրա պարտականություններն առայժմ կատարում է Մեթյու Ուիթաքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ