News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ հատել է 22 տրիլիոն դոլարի նշաձողը, տեղեկացնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Այսպիսով, ԱՄՆ պետպարտքը կազմում է 22,012 տրիլիոն դոլար, ընդ որում՝ գերատեսչության տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի սկզբից այդ ցուցանիշն աճել է ավելի քան 90 միլիարդ դոլարով։

Բացի այդ, վերջին տասնմեկ ամիսներին պետական պարտքն ավելացել է ավելի քան մեկ տրիլիոն դոլարով։

Ինչպես տեղեկացնում է Usa Today-ը, նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ պետպարտքն աճում է ամենաբարձր տեմպերով հիմնականում անցած տարվա հարկային ռեֆորմի, որը ԱՄՆ բյուջեի վրա մոտ 1,5 տրիլիոն դոլար է նստել, ինչպես նաեւ պաշտպանական ծախսերի աճի պատճառով։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2018 ֆինանսական տարում ԱՄՆ բյուջեի դեֆիցիտն ավելացել է 17 տոկոսով եւ հասել 779 միլիարդ դոլարի։ Ենթադրվում է, որ 2020-ին այն կգերազանցի տրիլիոն դոլարը, իսկ պետական պարտքը կպահպանի աճի արագացման միտումը, քանի որ կառավարության ծախսերը որեւէ կերպ չեն վերահսկվում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ