News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան համաձայնել է իր միջուկային օբյեկտների ստուգմանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների կողմից, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Korea Times-ին։

Պարբերականի տվյալներով՝ մասնագետներին կթույլատրվի այցելել Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային հրաձգարաններ՝ միջուկազերծման գործընթացի ստուգման համար։

Ինչպես նշվում է, տեսչության անցկացման ժամկետն ու տեղը կհամաձայնեցվեն ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի բանակցություններում։

Միեւնույն ժամանակ, Հյուսիսային Կորեան խոստացել է երաշխավորել ԱԷՄԳ տեսուչների անվտանգությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ