News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում Ֆլորենս քաղաքի օդանավակայանը 2 ժամով փակել են մերկ կնոջ պատճառով, որը վազել է թռիչքուղով, հայտնում է New York Post-ը:

Օդանավակայանի աշխատակիցների խոսքով՝ ներքնաշորերով կինը վազել է օդանավակայանի ասֆալտապատ հատվածով եւ թաքնվել անտառում: Դրանից հետո պաշտոնատար անձինք օդանավակայանը մի քանի ժամով փակել են, իսկ իրավապահ մարմինների աշխատակիցները ուղեւորվել են մերկ ուղեւորին որոնելու:

Ավելի ուշ շների օգնությամբ նրան գտել են հեղեղատար ջրանցքի մեջ եւ հիվանդանոց տեղափոխել հոգեկան առողջությունը գնահատելու համար: Արդյունքում ամերիկուհուն, ում անունը չի հրապարակվում, անպատշաճ վարքագծի մեղադրանք է ներկայացվել:

2018 թվականի հունիսին Ատլանտայի օդանավակայանում անհայտ ուղեւորը, որի հագին միայն վարտիքն էր, օդանավից ցատկել էր թռիչքուղու վրա: Միջադեպի ականատեսները տեղի ունեցածը տեսանկարել էին: Կադրերում երեւում էր, թե ինչպես է սեւամորթ երիտասարդը ներքնաշորով քայլում ասֆալտին, հետո նստում է թռիչքուղու վրա, որից հետո նրան ոստիկանները ձերբակալում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ