News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ընտրական օրենսգրքի բարեփոխումը եւ Հայաստանում անցումային արդարադատության համակարգի հաստատումը պետք է լինեն Ազգային ժողովի օրակարգում: Փետրվարի 13-ին ԱԺ-ում կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովհաննիսյանի հարցին: 

Վարչապետի խոսքով՝ ոչ ոք խաչ չի քաշել Ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ իրենց կառավարության նախորդ ծրագրի վրա, եւ այն շարունակում է արդիական մնալ: «Սակայն ընտրական համակարգի բարեփոխումը, ինչպես նաեւ անցումային արդարադատության ստեղծումը պետք է լինեն խորհրդարանի օրակարգում, որ խուսափենք այն գնահատականներից, թե կառավարությունը փորձում է արտակարգ դատարաններ ստեղծել»,- նշեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ