News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը նորից կշարունակվի քննվել դռնբաց դատական կարգով։ Նման որոշում այսօր՝ փետրվարի 13-ին ՊՊԾ գնդի գրավման գործով նիստին կայացրեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը։ 

Նիստի սկսվելուն պես գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի իրավահաջորդ Անուշ Խանդոյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը միջնորդեց դատարանին վերանայել իր կողմից նախորդ նիստին դռնփակ քննելու վերաբերյալ որոշումը եւ հնարավորություն ընձեռել քաղաքացաիական հասարակության ներկայացուցիչներին եւ ամբաստանյալների հարազատներին ներկա գտնվել դատական նիստին:

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ դահլիճում ներկա գտնվողները պարբերաբար խոչընդոտել են դատական նիստի ընթացքը, դրսեւորել ոչ պատշաճ վարքագիծ:

Դատավորը հայտարարեց, որ կախված նրանից թե ինչ վարքագիծ կդրսեւորեն քաղաքացիները դատարանը կաշկանդված չէ վերանայելու իր որոշումը:

Նշենք, որ նախորդ դատական նիստին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հարցաքննության ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել նիստերի դահլիճում, ինչի պայմաններում դատարանը որոշել էր նիստը քննել դռփնակ բացառությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների: 

Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո 5 ոստիկան պատանդառվեցին, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը եւ Վարդան Եղիազարյանը։ Նրանք գնդի տարածքում պահվել են 6 օր։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ