News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինձ դուր է գալիս կառավարման համակարգի խորհրդարանական մոդելը: Փետրվարի 13-ին ԱԺ-ում կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը ներկայացնելիս այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին:

Վարչապետը կարծում է, որ այս կառավարման համակարգը պետք է պահպանվի: «Սակայն մեր Սահմանադրության համաձայն ես պետական ծրագիր եմ ներկայացնում եւ այժմ շատ լավ քննարկում է ընթանում…Ինձ՝ որպես հասարակական գործչի անհրաժեշտ է մասնակցել նման հարթակներին եւ լսել տարբեր կարծիքներ: Այս քննարկումները շատ կարեւոր են, հատկապես այն դեպքում, երբ մենք զարգանում ենք որպես ժողովրդավարական երկիր», - ասաց վարչապետը:

Միեւնույն ժամանակ նա հավելեց, որ խորհրդարանն այսօրվա դրությամբ շատ կարեւոր վերահսկողական գործառույթ ունի, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել վարչապետի եւ Կառավարության աշխատանքի արդյունավետությունը: Դրանում ըստ Փաշինյանի պետք է շահագրգռված լինի Կառավարության ղեկավարը: Բացի այդ, վարչապետը հավաստիացրեց, որ նրան դուր է գալիս, երբ ժամանակ առ ժամանակ Կառավարության ներակայացուցիչները կատարված աշխատանքի հաշվետվությամբ ներկայանում են պատգամավորների առջեւ եւ հաճախ կոշտ քննադատության են արժանանում պատգամավորների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ